Մատչելի հղումներ

Նախագահ Զումա. «Մանդելայի վիճակը շարունակում է կրիտիկական մնալ»


Նախագահ Զուման դիմել է Հարավային Աֆրիկայի ժողովրդին՝ խնդրելով աղոթել երկրի նախկին ղեկավարի ապաքինման համար

Հարավային Աֆրիկայի նախագահն ասել է, որ ռասայական խտրականության դեմ պայքարի լեգենդ Նելսոն Մանդելայի առողջության իրավիճակը շարունակում է կրիտիկական մնալ:

Նախագահ Ջեյքոբ Զուման մամուլի հետ երկուշաբթի օրն անցկացված հանդիպման ընթացքում Մանդելային «ժողովրդավարության հայր» է անվանել՝ նշելով, որ երկիրը պետք է հասկանա, որ այդ տարիքում առողջության հետ նրա ունեցած խնդիրներն անխուսափելի են:

«Այս մարդը պայքարել և իր կյանքը չի խնայել բանտարկության ժամանակ, որն ամենաերկարն է եղել Հարավային Աֆրիկայի պատմության մեջ», - ասել է Զուման՝ հավելելով. «Մանդելան այն մարդկանցից է, ով գաղափարապես հզորացրել է ժողովրդավարությունը՝ այսպիսով լինելով այն մարդը, որին մենք բոլորս սիրով ենք վերաբերվում»:

Զուման կիրակի ուշ երեկոյան այցելել է Մանդելային հիվանդանոցում: Նախագահի համաձայն, բժիշկները տեղեկացրել են, որ արվում է ամեն մինչ, որ նոբելյան 94-ամյա մրցանակակիրն ապաքինվի:

Հարավային Աֆրիկայի նախագահն ասել է, որ նա չի կարող լրացուցիչ տեղեկություններ տրամադրել Մանդելայի առողջական վիճակի մասին և դիմել է Հարավային Աֆրիկայի ժողովրդին՝ խնդրելով աղոթել երկրի նախկին ղեկավարի ապաքինման համար:
XS
SM
MD
LG