Հայաստանի ոստիկանությունը ձերբակալել է մայրաքաղաք Երևանի կենտրոնում երեքշաբթի օրը ոստիկանության ուժերի և ընդդիմության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների 20-ից ավելի մասնակից:
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, կառավարության ընդդիմախոս ցուցարարները, զինված փայտերով և դյուրավառ նյութով լցոնված ինքնաշեն պայթուցիկներով, փորձել են երթով անցնել դեպի նախագահական պալատ:
Երթը, որը գլխավորել է 1999 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ակտիվիստ Շանթ Հարությունյանը, արգելափակվել էր ոստիկանության ուժերի կողմից:
Դրանից հետո առաջացած ծեծկռտուքին մասնակցել է Քայ Ֆոքսի դիմակները ծոծրակին կրող երթի մեկ տասնյակից ավելի մասնակից, որոնք, ըստ Հայաստանի ոստիկանության խոսնակի, ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են ինքնաշեն պայթուցիկներ, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել ոստիկանության մի քանի ծառայող:
«Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարգի հրավիրել օրինազանցներին և ազատել Մաշտոցի պողոտան: Երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Կատարվում է դեպքի վայրի զննություն», - ասված է Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ: