Մատչելի հղումներ

Նոր բախումներ Եմենի մայրաքաղաքում


Նոր բախումներ Եմենի մայրաքաղաքում
Նոր բախումներ Եմենի մայրաքաղաքում

Եմենի մայրաքաղաք Սանաայում սկսված նոր բախումների արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել։
Նոր բռնություններն արձանագրվեցին մեկ օր անց այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց Եմենի կառավարության գործողությունները դատապարտող որոշում։

Որոշման մեջ ասված է, թե հակակառավարական ցուցարարների դեմ կառավարության կողմից ձեռնարկվող գործողությունները չափազանց բռնի են եւ բռնություններ իրականացնող, մարդու իրավունքները ոտնահարող բոլոր պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության։


Բախումները կառավարական ուժերի եւ կառավարությունից հեռացած գեներալ Ալի Մոհսեն ալ-Ահմարին հավատարիմ ուժերի միջեւ տեղի են ունեցել երկրի հյուսիսային մի քաղաքում։
Իսկ Սանաայի այլ հատվածներում անվտանգության ուժերը շուրջկալներ են իրականացրել այն թաղամասում, որտեղ բնակվում է ընդդիմադիր ցեղային առաջնորդ Շեյխ Սադեք ալ-Ահմարը։ Ականատեսներն ասում են, որ շուրջկալից հետո ծխի ամպեր են բարձրացել թաղամասից։

Ընդդիմությունն ու բազմահազարանոց ցույցերն արդեն տասն ամիս է պահանջում են վերջ տալ երկրի նախագահ Սալեհի 33-ամյա կառավարմանը։ Պայքար, որի ընթացքում այս երկրում զոհվել են տասնյակ ցուցարարներ։

XS
SM
MD
LG