Մատչելի հղումներ

«Ուոլ Սթրիտ Ջորնըլ». ««Նաբուկո» գազատարի ապագան կախված է Ադրբեջանից»


«Ուոլ Սթրիտ Ջորնըլ». ««Նաբուկո» գազատարի ապագան կախված է Ադրբեջանից»
«Ուոլ Սթրիտ Ջորնըլ». ««Նաբուկո» գազատարի ապագան կախված է Ադրբեջանից»

«Ուոլ Ստրիտ Ջորնըլ» ամերիկյան պարբերականն իր այսօրվա հոդվածում անդրադարձել է Եվրոպական Համայնքի կողմից Ռուսաստանից մատակարարվող բնական գազից կախվածությունը նվազեցնելու նպատակով մշակվող «Նաբուկո» գազատարի ապագային:

Պարբերականը նշում է, որ Ադրբեջանում նավթի արտադրությունը մի քանի տարվանից կհասնի իր առավելագույն ցուցանիշների, և բնական գազի արդյունահանումը կարևոր է՝ այս պետությունում տնտեսության զարգացման շարունակությունն ապահովելու համար: Ըստ պարբերականի, այն նույնպես կարևոր է Եվրամիության համար, քանի որ Գերմանիայի և Իտալիայի կառավարությունները որոշում են կայացրել միջուկային էներգիայից հրաժարվելու մասին, և դաշինքն ընդհանուր առմամբ նպատակ է հետապնդում նվազեցնել ածխածնի արտանետումը:

«Ուոլ Ստրիտ Ջորնըլ»-ը գրում է, թե «Նաբուկո»-ի ապագան, որպես մինչև Ավստրիա բնական գազ առաքող ամենամեծ գազատար, այնքան էլ խոստումնալից չէ, քանի որ Ադրբեջանի «Սոկար» պետական նավթագազային ընկերությունը չի ցանկանում գումարներ վճարել գազատարի լրացուցիչ չօգտագործվող հզորությունների համար: Ադրբեջանական ընկերության համար, ըստ պարբերականի, նախընտրելի է նախ կառուցել ավելի փոքր հզորություն ունեցող գազատար, որն ապագայում սակայն հնարավորություն կտա, ընդլայնվելուն հետ մեկտեղ, մեծացնել գազի առաքման ծավալները:

Ըստ ամերիկյան պարբերականի, այս դիրքորոշման պատճառով «Նաբուկո» նախագծին մրցակից այլ նախագծեր առավելություն են ստանում:

Հիշեցնենք, որ Ջուզեպպե Վերդիի «Նաբուկո» օպերայի անվանումը ստացած գազատարի միջոցով ենթադրվում է Կասպից ծովի ավազանում, մասնավորապես Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի բնական գազի պաշարների առաքումը Եվրոպա: Սկիզբ առնելով Ադրբեջանից, այս գազատարի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2014 թվականը: Շրջանցելով Ռուսաստանը` «Նաբուկո»-ն անցնելու է Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Ավստրիայի տարածքներով:

XS
SM
MD
LG