Մատչելի հղումներ

Աշխարհում նշում են կանանց միջազգային օրը


Աշխարհի երկրներն այսօր նշում են կանանց միջազգային օրը, որի ընթացքում գովաբանում են գործարարության, քաղաքականության և կրթության ոլորտում կանանց կողմից գրանցված ձեռքբերումները:

Միավորված ազգերի կազմակերպության Բան Կի-մունն ասել է սակայն, որ այս ձեռքբերումներն այնուամենայնիվ բավարար չեն:

ՄԱԿ-ի ղեկավարի կողմից հինգշաբթի օրը տարածված հաղորդագրությունում սակայն նշվել է, որ դեռևս մեծ աշխատանք պետք է կատարվի, որպեսզի կանայք և աղջիկներն ամենուրեք կարողանան օգտվել հիմնարար նույն իրավունքներից և ազատություններից, որոնցից օգտվում են տղամարդիկ:

Բան Կի-մունի համաձայն, աշխարհի բնակչության մեկ քառորդը կազմող՝ գյուղացիական վայրերում բնակվող կանանց և աղջիկների անհավասարությունը հատկապես մտահոգիչ է:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, աշխարհում փոքր հողակտոր կամ այլ անձանց հողը մշակող կանանց թիվը մոտենում է մոտ կես միլիարդի, և այս կանանց տնտեսական, սոցիալական և քաղաքական կյանքի ցուցանիշները շարունակում են շատ ցածր մնալ: Նույն տվյալների համաձայն, կանանց համապատասխան ռեսուրսներ տրամադրելու դեպքում, աշխարհում գյուղացիական արտադրությունը հնարավոր կլինի ավելացնել չորս տոկոսով:

Միացյալ Նահանգներում, ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ու Առաջին տիկին Միշել Օբաման «Կանանց խիզախության միջազգային մրցանակ» կշնորհեն տասը երկիրներ ներկայացնող կանանց, որոնց թվում են Աֆղանստանի, Պակիստանի, Բիրմայի, Սուդանի և Կոլումբիայի ներկայացուցիչները: «Կանանց խիզախության միջազգային մրցանակ»-ը կշնորհվի նաև Լիբիան, Սաուդյան Արաբիան, Մալդիվյան կղզիները, Թուրքիան և Բրազիլիան ներկայացնող կանանց:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության համաձայն, մրցանակը նպատակ է հետապնդում ընդգծել զարգացող տնտեսությամբ պետություններում, ինչպես նաև խաղաղության և կայունության գործում կանանց ունեցած ներդրումը:

XS
SM
MD
LG