Մատչելի հղումներ

Նոր «արտահոսքեր» դիվանագիտական թղթակցությունից


Նոր «արտահոսքեր» դիվանագիտական թղթակցությունից

«Վիքիլիքս» կայքը դիվանագիտական թղթակցության նոր «արտահոսքեր» է հրապարակել: Հրապարակված դիվանագիտական որոշ հեռագրերում խոսքը գնում է նաև Արցախյան խնդրի և հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Մասնավորապես, բրիտանական «Գարդիան» օրաթերն այսօր հրապարակել է 2009 թվականի հունիսի 3-ին ԱՄՆ-ի արտաքին գործերի փոխնախարար Ֆիլիպ Գորդոնի և Ֆրանսիայի նախագահի օգնական Ժան-Դավիթ Լևիտի միջև հանդիպման բովանդակության վերաբերյալ տեղեկություններ:

Պաշտոնյաների միջև հանդիպումը տեղի էր ունեցել անցյալ տարի` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների միջև դաշնակիցների զորքերի Նորմադիայում մարտական գործողությունների սկզբի 65-րդ տարեդարձը նշելուն նվիրված իրադարձությունը նախապատրաստելու ընթացքում:

Գորդոնն ու Լևիտը հանդիպման ընթացքում անդրադարձել էին մի քանի թեմայի, որոնցից էր նաև Արցախի խնդիրը:

Լևիտի խոսքերով, ինքը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու Թուրքիայի միջև խնդիրներում տեսնում էր առաջընթաց գրանցելու պատմական հնարավորություն` չնայաց այդ երկու գործընթացները պաշտոնապես միմյանց հետ փոխկապակցված չէին: Գորդոնի համաձայն, Հայաստանի ու Թուրքիայի միջև գործընթացում առաջընթացն անհնար է առանց Լեռանային Ղարաբաղի գործընթացում առաջընթաց գրանցելու` «իրականություն, որը հասկանալի, սակայն դժվար ընդունելի է հայերի համար»:

Լևիտն առաջարկել է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան կապի մեջ մնան այս խնդրի վերաբերյալ` մտածելով Կորֆուում նախարարների մակարդակով կայանալիք հանդիպման ընթացքում հնարավոր քննարկման մասին:

XS
SM
MD
LG