Մատչելի հղումներ

«Վիքիլիքս»-ը հրապարակելու է Իսրայելին վերաբերող դիվանագիտական հեռագրեր


«Վիքիլիքս»-ը հրապարակելու է Իսրայելին վերաբերող դիվանագիտական հեռագրեր
«Վիքիլիքս»-ը հրապարակելու է Իսրայելին վերաբերող դիվանագիտական հեռագրեր

«Վիքիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտնել է, որ կայքում հրապարակվելու են Իսրայելին վերաբերող ԱՄՆ-ի դիվանագիտական «զգայուն» հարյուրավոր հեռագրեր։

«Ալ-Ջազիրա» հեռուստակայանը, մեջբերելով Ասանժին, հաղորդել է, որ փաստաթղթերում պարունակվելու են 2006 թվականին Լիբանանի «Հեզբոլլահ» զինյալների խմբավորման հետ Իսրայելի պատերազմին, ինչպես նաև այս տարի Դուբայում «Համաս» զինյալների կազմակերպության առաջնորդի նկատմամբ իրականացված սպանության վերաբերյալ տեղեկություններ։

Ասանժի համաձայն, «Վիքիլիքս»-ի տրամադրության տակ է գտնվում Իսրայելի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին վերաբերող 3 700 հեռագիր, ներառյալ 2 700 հեռագիր, որոնք ուղարկվել են Իսրայելից։

«Վիքիլիքս»-ը նախկինում հրապարակել է Իսրայելին վերաբերող ԱՄՆ-ի դիվանագիտական որոշ հեռագրեր։

«Վիքիլիքս»-ի կողմից այս շաբաթ հրապարակված հեռագրերից մեկում նշվում է, որ Իսրայելը և Պաղեստինյան ինքնավարությունը համատեղ օգտագործել են «Համաս» զինյալ խմբավորման վերաբերյալ հետախուզական տվյալները՝ այս խմբավորման կողմից Գազայի գոտում 2007 թվականին իշխանության գալու ժամանակ։

XS
SM
MD
LG