Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը եւ Պակիստանը դատապարտում են ԱՄՆ-ի ռազմական գաղտնի փաստաթղթերի հրապարակման փաստը


ԱՄՆ-ը եւ Պակիստանը դատապարտում են ԱՄՆ-ի ռազմական գաղտնի փաստաթղթերի հրապարակման փաստը
ԱՄՆ-ը եւ Պակիստանը դատապարտում են ԱՄՆ-ի ռազմական գաղտնի փաստաթղթերի հրապարակման փաստը

WikiLeaks ինտերնետային էջը հրապարակել է մի քանի հազար էջ գաղտնի փաստաթղթեր։

Փաստաթղթերը վերաբերում են Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերին ու նրանց կողմից իրականացվող գործողություններին։ Մի քանի տասնյակ հազար փաստաթղթերի հրապարակումից հետո, ինտենետային այս էջի հեղինակները տեղեկացրել են, որ իրենց տրամադրության տակ ունեն դեռեւս չհրապարակված 15 հազար փաստաթուղթ եւս, որոնք հրապարակվելու են, ՝՝եթե Աֆղանստանում անվտանգության պայմանները թույլ տան՛՛։

Փաստաթղթերն առնչվում են 2ՕՕ4-ից մինչեւ 2ՕՕ9 թվականի վերջն ընկած ժամանակահատվածին։


Սպիտակ տունը գաղտնի փաստաթղթերի հրապարակումն անվանել է ՝՝չկշռադատված քայլ՛՛, հայտարարելով, որ այն ոչ միայն վտանգի տակ է դնում ամերիկացիների ու նրանց դաշնակիցների կյանքը, այլ նաեւ՝ սպառնում երկրի ազգային անվտանգությանը։

Ինտերնետում հրապարակված փաստաթղթերը պարունակում են ահաբեկչության մեջ կասկածյալ խմբերի վրա իրականացված ամերիկյան գաղտնի գործողությունների մասին տեղեկություններ։ Կան փաստաթղթեր Աֆղանաստանի ապստամբ ուժերին Պակիստանի հետախուզության կողմից ցուցաբերվող աջակցության շուրջ ԱՄՆ-ի կասկածների մասին։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Ջոնսն ասել է, թե WikiLeaks կայքէջի ղեկավարները, մինչեւ այս փաստաթղթերի հրապարակումը ոչ մի կերպ չեն փորձել որեւէ կապ հաստատել ԱՄՆ-ի կառավարության հետ։

Ապրիլ ամսին ինտերնետային այս նույն էջը վերբեռնել էր մի տեսանյութ 2ՕՕ7 թվականին Իրաքում ամերիկյան մի ուղղաթռի կողմից իրականացված գրոհի մասին, որի ընթացքում սպանվել էին իրաքցի մի լրագրող ու նրա վարորդը։ Այն ժամանակ տեսնյութի հրապարակման մեղադրանքով ԱՄՆ-ի զինված ուժերը դատական գործ էին հարուցել ընդդեմ 22-ամյա Բրեդլի Մեննինգի։

XS
SM
MD
LG