Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, աշխարհում կանանց նկատմամբ գործադրվող ֆիզիկական և սեռական բնույթի բռնությունները, որոնց զոհ է դառնում աշխարհում կանանց ավելի քան մեկ երրորդը, հասել են համաճարակի մակարդակի:
ԱՀԿ-ի կողմից Ժնևում հրապարակված հետազոտության համաձայն, կանանց դեմ բռնությունները համատարած են և առկա են տարբեր պետությունների հասարակությունների բոլոր շերտերում՝ անկախ տարածաշրջանից և եկամուտի մակարդակից:
Հետազոտության համաձայն, աշխարհում ապրող երեք կանանցից մեկն իր կյանքի ընթացքում ֆիզիկական կամ սեռական բնույթի բռնությունների կենթարկվի մերձավորներից մեկի՝ ամուսնու, ընկերոջ, ընտանիքի անդամ կամ ընտանիքի ընկեր, կողմից:
Կազմակերպության զեկույցում ասված է, որ բռնությունների են ենթարկվում բոլորի տարիքի կանայք, և որ կանանց դեմ ուղղված բռնություններն աշխարհում դարձել են առողջապահական խնդիր և հասել համաճարակի մակարդակի:
Զեկույցում նշված է նաև, որ աշխարհում կանանց սպանությունների մասին վիճակագրական տվյալների վերլուծությամբ հայտնաբերվել է, որ սպանությունների 38 տոկոսն իրագործվում է կանանց ամուսինների կամ զուգընկերների կողմից:
«Ֆիզիկական կամ սեռական բնույթի բռնությունների զոհ դարձած կանայք երկու անգամ ավելի հաճախ են տառապում ընկճվածությունից կամ ոգելից խմիչքների հետ խնդիրներ ունենում՝ համեմատած բռնությունների երբևէ չենթարկված կանանց: Նրանք երկու անգամ ավելի հաճախ են աբորտների դիմում, մեկ ու կես անգամ ավելի հաճախ են տառապում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից: Բացի դրանից, նրանց երեխաներն ավելի հաճախ են տառապում ծննդաբերության ժամանակ քաշի պակասից», - ասել է ԱՀԿ-ի գենդերային, վերարտադրողական իրավունքների, սեռական առողջության և երիտասարդների գծով գլխավոր մասնագետ Կլաուդիա Գարսիա-Մորենոն:
Հետազոտությունը կանանց նկատմամբ մերձավորների և մերձավոր չհանդիսացող անձանց կողմից իրականացվող բռնությունների վերաբերյալ անցկացված նման առաջին հետազոտությունն է: 81 երկրներում 2010 թվականին տեղեկությունների հավաքագրման միջոցով իրականացված այս հետազոտությունն անցկացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության և Հարավաֆրիկյան բժշկական հետազոտությունների խորհրդի հետ համագործակցությամբ:
Հետազոտության համաձայն, կանանց դեմ բռնությունների խնդիրն ամենից սուր է կանգնած Հարավ-արևելյան Ասիայի, արևելյան միջերկրածովյան տարածաշրջաններում և Աֆրիկայում, որտեղ մերձավորների կողմից կանանց նկատմամբ բռնությունների մակարդակը կազմել է 37 տոկոս: