Մատչելի հղումներ

«Հարկերը բարձրացնելու դեպքում միջին դասի սպառողներն ավելի քիչ գումար կծախսեն». ԱՄՆ-ի Սպիտակ տուն


ԱՄՆ-ի Սպիտակ տան զեկույցի համաձայն, միջին դասի ընտանիքների հարկման դրույքաչափը բարձրացնելու դեպքում, 2013 թվականին սպառողների կողմից ծախսվող գումարների ծավալը կնվազի 200 միլիարդ դոլարով

ԱՄՆ-ի Սպիտակ տան զեկույցի համաձայն, միջին դասին պատկանող ընտանիքներից հարկման դրույքաչափը Կոնգրեսի կողմից բարձրացնելու դեպքում, 2013 թվականին սպառողների կողմից ծախսվող գումարների ծավալը կնվազի 200 միլիարդ դոլարով:

Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի և Տնտեսական խորհրդականների խորհրդի կողմից երկուշաբթի օրը հրապարակված զեկույցն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վերջին փորձերից է՝ խրախուսելու օրենսդիրներին երկարացնել տարեկան 250 հազար դոլարից պակաս գումար վաստակող ընտանիքներին տրամադրվող հարկային արտոնությունները և սահմանել մի հարկադրույք՝ ապահովելու համար, որ հարուստները վճարեն հարկային օրենսդրությամբ նախատեսված գումարները:

Զեկույցի համաձայն, միջին դասի հարկերի բարձրացումը թույլատրելու և Այլընտրանքային նվազագույն հարկին վերաբերող օրենսդրությունում առկա թերությունները չվերացնելու դեպքում 2013 թվականին Միացյալ Նահանգներում սպառողների իրական ծախսերը կարող են նվազել 1,7 տոկոսով:

«Միջին դասի հարկադրույքի կտրուկ բարձրացման և դրա արդյունքում սպառման նվազումը կարող է 1,4 տոկոսով նվազեցնել իրական ՀՆԱ-ի աճը, ինչը համապատասխանում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի գրասենյակի կողմից վերջերս հրապարակված գնահատականներին», - ասված է զեկույցում:

Տնտեսական խորհրդականների խորհրդի գնահատականների համաձայն, հարկման ավելացման հետևանքով սպառողների ծախսերը գալիք տարի կկրճատվեն մոտ 200 միլիարդ դոլարով: Սպառման նման նվազումը մեծ վնաս կհասցնի մանրածախ առևտրին, որտեղ, ըստ զեկույցի, 2009 թվականի հունիսին ԱՄՆ-ում տնտեսական անկման ավարտից հետո աշխատատեղերի աճը կազմել է ինը տոկոս:
XS
SM
MD
LG