Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի վարչակազմը գովասանքի խոսքեր է ուղղել երկրի ավտոմոբիլային արդյունաբերությանը


ԱՄՆ-ի վարչակազմը գովասանքի խոսքեր է ուղղել երկրի ավտոմոբիլային արդյունաբերությանը
ԱՄՆ-ի վարչակազմը գովասանքի խոսքեր է ուղղել երկրի ավտոմոբիլային արդյունաբերությանը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի համաձայն, ավտոմաբիլային արդյունաբերության վերականգնումը երկրի տնտեսության առողջացման նշանն է։

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, շաբաթ օրը հանդես գալով ամենշաբաթյա ուղերձով, նշել է, որ «Crysler» ընկերությունը մարել է պետության կողմից տրամադրված վարկը մարման վերջնաժամկետից վեց տարի շուտ, իսկ պետությունից օգնություն ստացած մեկ այլ ընկերություն՝ «General Motors»-ն այժմ հազարավոր աշխատատեղեր է ավելացնում։

Փոխնախագահ Բայդենի համաձայն, Ամերիկայում աշխատատեղերի ավելացման խնդիրը մնում է նախագահ Օբամայի ուշադրության կենտրոնում։

XS
SM
MD
LG