Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման կոչ է անում զարկ տալ նավթի հորատման աշխատանքներին


Նախագահ Օբաման կոչ է անում զարկ տալ նավթի հորատման աշխատանքներին
Նախագահ Օբաման կոչ է անում զարկ տալ նավթի հորատման աշխատանքներին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել երկում նավթի հորատման ծավալներն ընդլայնելու նոր նախաձեռնությամբ, որը թույլ կտա նվազեցնել երկրի կախվածությունը նավթի ներմուծումներից։

Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահ Օբաման ասել է, որ իր վարչակազմը նախատեսում է Մեքսիկական ծոցում և Ալյասկայի որոշ հատվածներում նավթի հորատման լիցենզիաներ տրամադրել։

Նախագահի համաձայն, վարչակազմը որոնում է Ալյասկայում հորատման իրավունք ստանալու գործընթացը հեշտացնելու այնպիսի ուղիներ, որոնք կարող են ապագայում ազդեցություն գործել նավթի գների վրա՝ ընդունելով, որ իր նախաձեռնություններն ազդեցություն չեն ունենալու նավթի ներկայիս գների վրա։

Օբաման ասել է, որ այս խնդրով զբաղվող աշխատանքային խումբը որոնում է այս գործընթացում խարդախությունների հնարավորության վերացման ուղիներ։

Օբաման կրկին հորդորել է ԱՄՆ-ի Կոնգրեսին գալիք շաբաթ քվեարկել նավթային և գազային ընկերություններին տրամադրվող չորս միլիարդ դոլարի չափով հարկային արտոնությունները դադարեցնելու օգտին՝ նշելով, որ այդ ընկերությունները վառելիքի աճող գների արդյունքում միլիարդավոր դոլարների օգուտ են ստանում։

Նրա համաձայն, երկրին ավելի մեծ օգուտ կբերեն մաքուր էներգիա արտադրող տեխնոլոգիաների մեջ ներդրումները։

XS
SM
MD
LG