Մատչելի հղումներ

Ինտերնետ ընկերությունները համաձայն են օգտագործել «չհետագծել» կոճակը


Ինտերնետ ընկերությունները համաձայն են օգտագործել «չհետագծել» կոճակը
Ինտերնետ ընկերությունները համաձայն են օգտագործել «չհետագծել» կոճակը

Ինտերնետ ընկերությունների մի խումբ, ներառյալ «Google» ընկերությունը, համաձայնել են սատարել վեբ բրաուզերներում «չհետագծել» կոճակի տեղադրումը՝ ինտերնետից օգտվողների տվյալների գաղտնիությունը պաշտպանելու նպատակով:

Ինտերնետ բրաուզերներ մշակող ընկերություններն ավելի քան մեկ տարվա ընթացքում դեմ են հանդես եկել այդ կոճակը ներկառուցելու պահանջներին: Ժամանակի ընթացքում սակայն բրաուզերներ մշակող տարբեր ընկերություններ, ներառյալ « Firefox» բրաուզերը մշակող «Mozilla», «Internet Explorer» բրաուզերը մշակող «Microsoft» և «Mountain Lion» օպերացիոն համակարգը մշակող « Apple» ընկերությունները աստիճանաբար սկսել են օգտագործել այս գործառույթը:

Աշխարհի ամենահայտնի «Google» որոնման համակարգը մշակող ընկերությունը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այն միանալու է հետագծման դեմ տարվող պայքարին, որին արդեն իսկ միացել է տեխնոլոգիայի, գովազդի և լրատվության ոլորտում գործող 400 ընկերություն:

«Google» ընկերության կողմից արված հայտարարությունից մի քանի ժամ անց ԱՄՆ-ի Սպիտակ տունը դիմել է երկրի Կոնգրեսին՝ ինտերնետից օգտվողների անձնական տվյալների գաղտնիության իրավունքի մասին օրինագիծ ընդունելու կոչով:

Ինտերնետի ոլորտում գործող ընկերությունների կողմից ձեռք բերված համաձայնության պայմաններով գալիք ինն ամսվա ընթացքում նախատեսվում է աստիճանաբար դադարեցնել օգտվողների տվյալների օգտագործումը ցուցադրվող գովազդի հարմարեցման համար: Ընկերություններին սակայն դեռևս թույլատրվելու է հետագծել օգտվողների տվյալները՝ «շուկայի ուսումնասիրության» կամ «ապրանքների մշակման» ընդհանուր նպատակներով:

XS
SM
MD
LG