ԱՄՆ-ի դաշնային կառավարության ֆինանսավորման շուրջ թեժ քննարկումների ընթացքում Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում հերթական միջադեպ է գրանցվել:
Ոստիկանության տեղեկությունների համաձայն, մի մեքենա փորձել էր անցնել ԱՄՆ-ի Սպիտակ տան մոտ գտնվող ցանկապատերը, ինչից հետո ոստիկանները սկսել էին մեքենայի հետապնդումը: Ըստ հաղորդագրությունների, ոստիկանության ծառայողները կրակ էին բացել մեքենայի ղեկին գտնվող կնոջ ուղղությամբ, ինչի հետևանքով կինը զոհվել է:
Ըստ հաղորդագրությունների, ոստիկանության ծառայողների կողմից հետապնդման մեջ ներգրավված մեքենան գրանցված էր Կոնեկտիկուտ նահանգի բնակիչ, 34-ամյա Միրիամ Քերիի անունով, որը, ըստ անվտանգության մարմինների, և գտնվում էր մեքենայի ղեկին:
Միջադեպի ընթացքում մեքենայում գտնվում էր մեկ տարեկան մի երեխա, որը վարորդի զոհվելուց և մեքենան կանգ առնելուց հետո փրկվել է ոստիկանության ծառայողների կողմից: Որոշ հաղորդագրությունների համաձայն, երեխան զոհվածի դուստրն է:
Միջադեպի հետևանքով վնասվածքներ են ստացել իրավապահ մարմինների երկու ծառայող, որոնցից մեկը՝ ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատողը, վնասվածքներ է ստացել ԱՄՆ-ի Սպիտակ տան մոտակայքում մեքենայի հարվածի հետևանքով: Երկրորդ տուժածն ԱՄՆ-ի Կապիտոլիումի ոստիկանության ծառայողն է, որի մեքենան բախվել էր պատնեշի՝ կասկածյալի հետապնդման ժամանակ:
Ելնելով անվտանգության նկատառումներից՝ ժամանակավորապես արգելափակվել էր մուտքը դեպի Կապիտոլիումի շենքը: Նման միջոցառումներ են ձեռնարկվել այն բանից հետո, երբ կրակոցները հնչել էին Կապիտոլիումի մոտակայքում:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներին կարգադրվել էր անցնել ապահով վայր: Տեղի ունեցածը սարսափեցրել էր ԱՄՆ-ի մայրաքաղաքի կենտրոնում այդ ժամանակ գտնվող զբոսաշրջիկներին: