Մատչելի հղումներ

Վաշինգտոնը չի բացառում Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը


Իրանի միջուկային ծրագրի քննարկումը կարևոր դեր կզբաղեցնի ԱՄՆ-ի նախագահ Օբամայի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույի միջև կայանալիք բանակցությունների ընթացքում

«Ռազմական ուժի կիրառումը քննարկվում է որպես գործողությունների հնարավոր տարբերակ այն դեպքում, եթե դիվանագետների չկարողանան համոզել Իրանին հրաժարվել միջուկային զենքի մշակման ծրագրերից»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ պատասխանելով Իսրայելի հեռուստատեսության այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգներում քննարկվում է Թեհրանի դեմ ռազմական գործողության հնարավորությունը:

«Երբ ասում եմ, որ բոլոր տարբերակները ենթակա են քննարկման, դա նշանակում է, որ կքննարկվեն բոլոր տարբերակները», - ասել է նախագահ Օբաման՝ հավելելով. «Կարծում եմ՝ կանցնի ևս մոտ մեկ տարի, մինչև Իրանն իրականում կկարողանա միջուկային ռազմագլխիկ մշակել: Հասկանալի է, որ մենք չենք ցանկանում շատ մոտենալ այս շեմին»:

Սպասվում է, որ Իրանի միջուկային ծրագրի քննարկումը կարևոր դեր կզբաղեցնի ԱՄՆ-ի նախագահ Օբամայի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույի միջև կայանալիք բանակցությունների ընթացքում:

«Միացյալ Նահանգները մեծ կարողություններ ունի, և մեր խնդիրն է՝ երաշխավորել, որ Իրանը չունենա միջուկային զենք, որի միջոցով այն կկարողանա սպառնալ Իսրայելին, և որը կարող է հանգեցնել տարածաշրջանում սպառազինության մրցավազքի», - նշել է նախագահ Օբաման՝ Իսրայել կայանալիք իր այցին ընդառաջ տված հարցազրույցում:
XS
SM
MD
LG