Մատչելի հղումներ

Վաշինգտոնում հակա-ԱԱԳ ցույց է անցկացվել


Ցուցարարները պահանջել են ԱՄՆ-ի Կոնգրեսից փոփոխության ենթարկել տվյալներ հավաքելու քաղաքականության մեջ

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում, Կապիտոլիումի մոտակայքում անցկացվել է բողոքի ցույց, որի մասնակիցները պահանջել են ԱՄՆ-ի Կոնգրեսից անցկացնել հետաքննություն Ազգային անվտանգության գործակալության կողմից էլեկտրոնային զանգվածային գաղտնալսումների մասին հաղորդագրությունների շուրջ:

Ցույցի մասնակիցների ձեռքում կային «Դադարեցնել զանգվածային գաղտնալսումները», «Շնորհակալություն, Էդվարդ Սնոուդեն», «Անջատե՛լ Մեծ եղբորը» կարգախոսներով պաստառներ:

Ցուցարարները պահանջել են ԱՄՆ-ի Կոնգրեսից փոփոխության ենթարկել տվյալներ հավաքելու քաղաքականության մեջ, նշել են նաև, որ ԱՄՆ-ի ԱԱԳ-ի հետախուզության ծրագրերը կարող են վնաս հասցնել որոշ պետությունների հետ Միացյալ Նահանգների հարաբերություններին:

Վաշինգտոնում անցկացված ակցիայի մասնակիցներից շատերն իրենց ձեռքերում պահել են ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի նկարները: Նրանց կարծիքով, Էդվարդ Սնոուդենը հերոսի կոչման է արժանի:

Միացյալ Նահանգների վարչակազմը պնդում է, որ հետախուզական տվյալները զանգվածային եղանակով հավաքում են բոլոր պետությունները, և որ նման տվյալներ հավաքելն անհրաժեշտ է՝ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցներին տարատեսակ վտանգներից պաշտպանելու համար:
XS
SM
MD
LG