Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը դադարեցրել է էթիլային սպիրտ արտադրողների հարկային արտոնությունները


ԱՄՆ-ը դադարեցրել է էթիլային սպիրտ արտադրողների հարկային արտոնությունները
ԱՄՆ-ը դադարեցրել է էթիլային սպիրտ արտադրողների հարկային արտոնությունները

ԱՄՆ-ի կառավարությունը 2011 թվականի ավարտի հետ մեկտեղ դադարեցրել է եգիպտացորենից մեքենայի վառելիք՝ էթիլային սպիրտ արտադրողներին տրամադրվող հարկային արտոնությունները՝ այսպիսով կատարելով ԱՄՆ-ի քաղաքականության կտրուկ փոփոխություն:

Էթիլային սպիրտ արտադրողներին տրամադրվող հարկային արտոնությունները կազմում էին 50 ցենտ արտադրված սպիրտի յուրաքանչյուր գալոնի (3,8 լիտր) դիմաց, իսկ դրանց ընդհանուր ծավալը 2011 թվականին կազմել է 6 միլիարդ դոլար:

Ավելի քան 30 տարվա ընթացքում գործող էթիլային սպիրտ արտադրողներին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը և այս նյութի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը նպատակ են հետապնդել օժանդակելու այլընտրանքային վառելիքի արտադրության ոլորտի զարգացմանը: Հարկային արտոնությունների կողմնակիցների համաձայն, Միացյալ Նահանգներում արտադրվող էթանոլը նպաստել է ներմուծվող նավթից կախվածության, ինչպես նաև մեքենաների և բեռնատարների արտանետումների պատճառով օդի աղտոտվածության նվազեցման:

Այս ծրագիրը տարիներ շարունակ համարվել է քաղաքական տեսանկյունից վտանգված, քանի որ Միացյալ Նահանգներում եգիպտացորենի հիմնական արտադրող Այովա նահանգը կարևոր դերակատարություն ունի նախագահական ընտրությունների սկզբնական փուլի ընթացքում: Նախագահական թեկնածուներից շատերը խոստանում էին աջակցություն տրամադրել էթանոլի արտադրությանը՝ ելնելով նախագահական ընտրարշավի սկզբնական կարևոր փուլում աջակցությունից զրկվելու մտավախությունից:

Հարկային արտոնությունները և ներմուծվող էթանոլի նկատմամբ սահմանվող մաքսատուրքերը սակայն որոշվել է դադարեցնել, երբ հայտնաբերվել է, որ եգիպտացորենի արտադրանքից առաջացող աղտոտումը գերազանցում է էթիլային սպիրտի օգտագործումից մեքենաների արտանետումների նվազեցման միջոցով առաջացող բնապահպանական օգուտը:

XS
SM
MD
LG