Մատչելի հղումներ

Դերասանուհի Ֆերոուն վկայություն է տվել պատերազմական հանցագործությունների դատավարության ընթացքում


Ամերիկացի դերասանուհի Միա Ֆերոուն ասել է, որ լսել է, թե ինչպես է բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը պատմել Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորից որպես նվեր «հսկայական ադամանդ» ստանալու մասին։

Երկուշաբթի օրը Հաագայում Թեյլորի հարցով ընթացող պատերազմական հանցագործությունների դատավարության ընթացքում Ֆերոուն ասել է, թե հիշում է, որ սուպերմոդելը «բավականին ոգևորված էր» այդ ադամանդով՝ 1997 թվականին Հարավային Աֆրիկայում տեղի ունեցած բարեգործական ընթրիքի հաջորդ օրը նախաճաշի ժամանակ։

Անցած հինգշաբթի Քեմփբելը վկայություն էր տվել այն մասին, որ «անմշակ քարերն» իրեն փոխանցել էին երկու տղամարդ և ասել, որ դրանք «նվեր են»։ Ֆերոուն ասել է, որ իրադարձությունների, Քեմփբելի և իր սեփական վարկածները տարբերվում են։

Չարլզ Թեյլորին ներկայացված է հարևան Սիերա Լեոնի ապստամբներին ադամանդների դիմաց զենք մատակարարելու մեղադրանք։

Մեղադրող կողմը պնդում է, որ 1997 թվականին տեղի ունեցած բարեգործական ընթրիքից հետո բրիտանական սուպերմոդելին նվեր տրված քարը ձեռք էր բերվել «արյունոտ ադամանդների» առևտրի արդյունքում։

Չարլզ Թեյլորը հերքում է իր դեմ հարուցված մեղադրանքները։

XS
SM
MD
LG