Մատչելի հղումներ

 
Երկու զոհ՝ Վիրջինիա նահանգի համալսարանում տեղի ունեցած հրաձգության պատճառով

Երկու զոհ՝ Վիրջինիա նահանգի համալսարանում տեղի ունեցած հրաձգության պատճառով


Երկու զոհ՝ Վիրջինիա նահանգի համալսարանում տեղի ունեցած հրաձգության պատճառով
Երկու զոհ՝ Վիրջինիա նահանգի համալսարանում տեղի ունեցած հրաձգության պատճառով

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Բլեքսբուրգ քաղաքում զինված մի անձի կողմից արձակած կրակի պատճառով զոհվել է Վիրջինիա նահանգի պոլիտեխնիկական ինստիտուտի ու նահանգային համալսարանի (Virginia Tech) մոտակայքում երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողներից մեկը:

Պաշտոնատար անձանց համաձայն, զինյալը մոտեցել է ոստիկանության ծառայողին և, բացելով կրակ, սպանել վերջինին:

Այս պատահարի հետաքննությունն իրականացնող քննիչները նախնական հաշվետվությունների հիման վրա հայտնել են, որ զինյալը որևէ առնչություն չուներ համալսարանում երթևեկության դադարեցման հետ:

Իշխանությունները հայտնել են նաև, որ ոստիկանի սպանությունից հետո քիչ անց համալսարանի տարածքում հայտնաբերվել է ևս մեկ դիակ, սակայն չեն պարզաբանել, արդյոք սպանությունն իրականացվել է ոստիկանի ուղղությամբ կրակոց բացած զինյալի կողմից:

Վիրջինիա նահանգի պոլիտեխնիկական ինստիտուտի ու նահանգային համալսարանի ղեկավարությունը տագնապ է հայտարարել համալսարանի ողջ տարածքում՝ հորդորելով մարդկանց մնալ ներսում և կոչ անելով այցելուներին զերծ մնալ համալսարանի տարածք մուտք գործելուց, սակայն որոշ ժամանակ անց տագնապը դադարեցվել է:

Վիրջինիա նահանգի նահանգապետ Բոբ ՄըքԴաուելը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, թե իրեն խորը վիշտ է պատճառել Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը և իր ցավակցությունն է հայտնել հրաձգությունից տուժածների հարազատներին և ընտանիքներին:

Վիրջինիա նահանգի պոլիտեխնիկական ինստիտուտում ու նահանգային համալսարանում հինգշաբթի օրվա պատահարը տեղի է ունեցել այն ժամանա, երբ համալսարանի պաշտոնատար անձինք գտնվել են Վաշինգտոնում՝ բողոք ներկայացնելով ԱՄՆ-ի կրթության նախարարության կողմից համալսարանում 2007 թվականին տեղի ունեցած հրաձգության ընթացքում համալսարանի ղեկավարության արձագանքի կապակցությամբ ուսումնական այս հաստատության նկատմամբ 55 հազար դոլար տուգանք կիրառելու կապակցությամբ:

Համալսարանին քննադատել էին այն հանգամանքի համար, որ 2007 թվականի ապրիլի 16-ին համալսարանի ուսանող Սին-Հի Չոյի կողմից իրականացված հրազենային հարձակման ժամանակ, որի զոհ է գնացել 32 անձ, համալսարանի ղեկավարությունը առաջին կրակոցները հնչելուց հետո երկու ժամ անց է միայն ահազանգել և տեղեկացրել ուսանողներին համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Համալսարանում 2007 թվականին տեղի ունեցած սպանդն ամենազանգվածայինն է Միացյալ Նահանգների ժամանակակից պատմության մեջ:

XS
SM
MD
LG