ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը կարեւորեց Վիետնամի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը, սակայն անդրադարձավ նաեւ Վիետնամում առկա մարդու իրավունքների խնդիրներին։
Քլինթընը ժամանեց Հանոյ հինգշաբթի օրը Վիետնամի եւ ԱՄՆ-ի միջեւ 15 ամյա երկկողմանի կապերի տարելիցի առիթով։
Վիետնամի արտգործնախարար Ֆամ Գիա Քիեմի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Քլինթընը նշեց, որ Վիետնամը մեծ առաջընթաց է արձանագրել 1975–ին երկրից ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո։ Քլինթընը Քիամի հետ խոսել էր նաեւ երկրում մարդու իրավունքների շուրջ Վաշինգտոնի անհանգստության մասին։
Քլինթընը նաեւ հայտնել էր, որ ԱՄՆ-ը ավելի մեծ ջանքեր կներդնի Վիետնամում ամերիկյան զորքերի գործածած թունաքիմիկատների մաքրման գործում։