Վենեսուելայի նախագահահ Ուգո Չավեսը հաղթող է ճանաչվել երկրում կիրակի օրն անցկացված նախագահական ընտրություններում:
Վենեսուելայի ընտրական հանձնաժողովի պաշտոնյաները հայտնել են, որ ընտրություններում մասնակցել է մոտ 19 միլիոն գրանցված ընտրողների 81 տոկոսը:
Վերլուծաբանների համաձայն, կիրակի օրն անցկացված ընտրություններն ամենադժվարն են եղել իշխանության գլուխ արդեն 14 տարի կանգնած Չավեսի համար, որի մրցակից Էնրիկե Կապրիլեսը ստացել է ավելի մեծ թվով ձայներ, քան նախորդ մրցակիցներից որևէ մեկը:
Վենեսուելայի նախագահն այս տարի չի կարողացել անցյալի նման ակտիվ ընտրարշավ անցկացնել՝ քաղցկեղի պատճառով, որի դեմ պայքարելու հետևանքով Չավեսն իրեն թույլ և սպառված է զգում: Նախագահը որևէ հստակ մանրամասներ սակայն չի ներկայացնում:
Չավեսի հաղթանակը մեծ ոգեշնչությամբ են ընդունել լատինաամերիկյան տարածաշրջանի իր կողմնակիցները՝ Կուբայից մինչև Բոլիվիա, որոնք կախված են նավթի արտահանման միջոցով Վենեսուելայի վաստակած գումարներից հատկացվող ֆինանսավորումից:
Վենեսուելայի նախագահը տարածաշրջանում աջակցություն է ստացել նաև՝ հանդես գալով ընդդեմ Միացյալ Նահանգների, որին «անկման մեջ գտնվող միլիտարիստական կայցրություն» է անվանում: Բացի այդ, Ուգո Չավեսն իր պաշտոնավարման ընթացքում նավթի վաճառքի ծավալներն ավելացրել է ԱՄՆ-ի դեմ հանդես եկող պետություններին, ներառյալ Բերառուսն ու Սիրիան:
Վերլուծաբանները սակայն կասկածի տակ են դնում Հարավային Ամերիկայում նավթ արդյունաբերող ամենախոշոր երկրի նկատմամբ 58-ամյա Չավեսի վերահսկողություն պահպանելու, ինչպես նաև երկրի հնացող ենթակառուցվածքի և սպանությունների բարձր ցուցանիշի խնդիրներին լուծում տալու ունակությունը: