Մատչելի հղումներ

Վենեսուելայի նախագահն ընդունեց Բելառուսի փոխվարչապետին


Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեզը, որը քաղցքեղի դեմ ճառագայթային թերապիայի բուժումներ է ստանում, ապրիլ ամսից ի վեր առաջին անգամը լինելով, երեւաց հանրությանը՝ Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոյին ընդունելով։


Երկրի պետական հեռուստատեսությունը ցուցադրեց հատվածներ Կարկասի Միրաֆլորս պալատի մոտ նրանց հանդիպումից։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկայի կողմից այս ամսվա վերջին Վենեսուելա կատարվելիք այցի հետ կապված հարցեր։

Հանդիպումից հետո նախատեսված չէր հանդիպում լրագրողների հետ։ Չավեզը շարունակում է լուռ մնալ իր հիվանդության մանրամասների մասին։ 57-ամյա նախագահը մի քանի անգամ ճառագայթային թերապիայի ու քիմիաթերապիայի բուժումներ է ստացել Կուբայում՝ անցյալ տարի քաղցքեղածին գոյացության վիրահատությունից հետո։

Երկրորդ ուռուցքը հեռացվել է այս տարվա սկզբին։
Չավեզն ասել է, թե իր հիվանդությունը չի կարող իրեն հետ պահել հոկտեմբերի 7-ի նախագահական ընտրություններից։

XS
SM
MD
LG