Մատչելի հղումներ

Ամերիկա-կարիբյան նոր դաշինք, որը բացառում է ԱՄՆ-ին


Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը բացեց Լատինամերիկյան երկրների ղեկավարների երկօրյա գագաթաժողովը՝ սկսելու համար տարածաշրջանային մի նոր դաշինք, որն իր կազմում բացառում է ԱՄՆ-ին ու Կանադային։

Լատինամերիկյան եւ Կարիբյան երկրների համայնք (ԼԱԿԵՀ) անվանումը ստացած, 33 անդամ պետություն ընդգրկող այս կառույցի ղեկավարների հանդիպումը տեղի ունեցավ Կարակասում։ Հակառակ Վաշինգտոնից գործող Ամերիկյան պետությունների կազմակերպությանը, ԼԱԿԵՀ-ում ընդգրկված է նաեւ Կուբան։ Կարակասի հանդիպմանը մասնակցում են նաեւ Կուբայի եւ Բրազիլիայի նախագահներ Ռաուլ Կաստրոն ու Դիլմա Ռուսեֆը։

Գագաթաժողովը նախապես որոշված էր անցկացնել հուլիս ամսին, սակայն հետաձգվել էր չարորակ ուռուցքի դեմ Չավեզի բուժումների պատճառով։

Չավեզը ոչինչ չի ասում այն մասին, թե քաղցկեղի որ տեսակով է տառապում։ Հայտարարում է միայն, թե ինքն արդեն հաղթահարել է հիվանդությունը։


Իսկ այն հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ը վերաբերվում այս դաշինքում իր բացակայությանը, պետդեպարտամենտի խոսնակն ասել է, թե լատինամերիկյան երկրների հետ ԱՄՆ-ը աշխատանքները կշարուանկի Ամերիկյան երկրների կազմակերպության միջոցով։

XS
SM
MD
LG