Մատչելի հղումներ

Ձերբակալվել է Հռոմի Պապի գործավարը



Վատիկանը հաղորդում է Հռոմի Բենեդիկտոս Պապի գործավարի ձերբակալության մասին, որին կասկածում են Պապի անձնական փաստաթղթերից գաղտնի տեղեկություններ այլոց փոխանցելու մեջ։

Վատիկանի խոսնակն ասել է, թե 46-ամյա Պաոլո Գաբրիելը, որը տեսագրության մեջ ձախից առաջին, սեւ մազերով տղամարդն է, ձերբակալվել է չորեքշաբթի օրը, երբ գաղտնի փաստաթղթերը հայտնաբերվել են Վատիկանում գտնվող նրա տանը։
Փաստաթղթերը վերաբերում են Վատիկանում ֆինանսական կոռուպցիային՝ կենտրոնանալով Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարսիսիո Բերտոնեի վրա։


Գաբրիելեն Պապի գործավարն է 2ՕՕ6 թվականից ի վեր։
Հռոմի Պապը հրահանգել է սկսել հետաքննություն։
Աղմուկն այս ամենի շուրջ ավելի մեծացավ հատկապես մի քանի օր առաջ, երբ լույս տեսավ ՝՝Նորին Սրբություն՛՛ վերնագրով գիրքը, որտեղ այլ կերպարի միջոցով նկարագրվում է ճիշտ նույն պատմությունը, երբ գաղտնի տեղեկություններ ու փաստաթղթեր են տարածվում անհայտ անձանց կողմից։

XS
SM
MD
LG