Մատչելի հղումներ

Վանի գավառում 4ՕՕՕ ընտանիք կընդունի հայ հազարավոր զբոսաշրջիկների


Վանի գավառի բնակիչները պատրաստվում են իրենց տներում ընդունել հազարավոր հայերի, ովքեր այստեղ կժամանեն՝ սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվելիք կրոնական արարողությանը մասնակցելու համար։

՝՝Մենք մեր դռները բացում ենք հայերի համար՛՛ խորագրով այս նախաձեռնության հեղինակը տեղի թերթերից մեկն է։ Ինչպես թուրքական ՝՝Հուրիեթ՛՛ օրաթերթն է գրում, այդ օրերին հյուրանոցներն ի զորու չեն ընդունել եկեղեցական արարողությանը մասնակցելու նպատակով այստեղ ժամանող հազարավոր հայերի, եւ այդ պատճառով Վանում արդեն 4ՕՕՕ ընտանիք համաձայնվել է հյուրընկալել մի քանի հազար հայերի։

Թուրքիայի իշխանությունները նախապես հայտարարել էին, որ Վանա լճի Աղթամար կղզում գտնվող հայկական եկեղեցում կանցկացվի միայն մեկ պատարագ՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում թուրքական կողմի ջանքերի խորհրդանիշ։

Որոշումը, որը ներկայացվել էր Վանի նահանգապետի գրասենյակի կողմից, հաստատել է երկրի զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը։ 1915 թվականից ի վեր սա կլինի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում առաջին պատարագը։

՝՝Հուրիեթ՛՛ օրաթերթը հիշեցնում է, որ 11ՕՕ-ամյա Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացվել է 2ՕՕ7 թվականին՝ առանց հիշեցնելու, որ այն ծառայում է որպես թանգարան։

XS
SM
MD
LG