Մատչելի հղումներ

Բաժնետոմսերի գների աճ՝ ամերիկյան շուկաներում


Բաժնետոմսերի գների աճ՝ ամերիկյան շուկաներում
Բաժնետոմսերի գների աճ՝ ամերիկյան շուկաներում


ԱՄՆ-ի դրամական շուկաներում արձանագրվեց բաժնետոմսերի գների աճ այն բանից հետո, երբ նախորդ օրը հայտարարվեց, որ անցած երեք տարիների ընթացքում արձանագրվել է գործազրկության ամենացածր մակարդակը՝ 8.3 տոկոս։

Dow Jones-ի արդյունաբերական միջինն աճել է ավելի քան 156 միավորով՝ հասնելով 2ՕՕ8 թվականին տնտնեսական ճգնաժամը սկսվելուց ի վեր ամենաբարձր մակարդակին։

ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության զեկույցում, որը հրապարակվել էր ուրբաթ օրը, նշված է, որ միայն հունվար ամսին բացվել է 243 հազար նոր աշխատատեղ՝ հաջորդելով նախորդ ամսվա բարձր ցուցանիշին, որի ընթացքում ԱՄՆ-ում աշխատանք էր գտել ավելի քան 2ՕՕ հազար գործազուրկ։

Նախագահ Օբաման այս ցուցանիշներն անվանել է լավ նորություն, սակայն նաեւ ավելացրել, որ եկող ամիսների ընթացքում այս թվերը ժամանակ առ ժամանակ կբարձրանան ու կիջնեն եւ որ դեռեւս մեծաթիվ ամերիկացիներ են անհամբեր սպասում աշխատանքի։ Նրա խոսքերով, տնտեսությունն, այնուամենայնիվ ավելի է կայունանում եւ արագանում վերականգնման ընթացքը։

Գործազրկության հարցը վերջին տարիներին դարձել է ԱՄՆ-ում ամենամեծ խնդիրներից մեկը եւ տնտեսության վերականգնման ամենահստակ ցուցանիշը։ Եւ հունվար ամսվա զեկույցը կարող է զարկ տալ նախագահական ընտրությունների նախաշեմին Բարաք Օբամայի վերընտրվելու ջանքերին։

XS
SM
MD
LG