ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Չինաստանի վարչապետ Ուեն Ջիաբաոն հանդիպում են անցկացրել Ինդոնեզիայում շարունակվող Արեւելաասիական երկրների գագաթաժողովի շրջանակներում։ Երկու ղեկավարները քննարկել են երկու երկրների միջեւ առկա տնտեսական խնդիրները։
Օբաման շեշտել է Չինաստանի դրամական արժույթը հավասարակշռելու կարեւորությունը, մի բան, որը Վաշինգտոնի կարծիքով արհեստակական կերպով արժեզրկված է։
Նրանք զրուցել են նաեւ ազատ նավարկության եւ Հարավչինական ծովով ազատ առեւտրին զարկ տալու հարցերի շուրջ։ Օբաման նաեւ կոչ է արել այս ծովի շուրջ Ֆիլիպինների հետ առկա հակամարտությունը լուծել խաղաղ եղանակով։
Օբաման ասիական երկրներ կատարած իր իննօրյա շրջագայությունն ավարտեց շաբաթ օրը։