Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Սոչի կուղարկի պատմության մեջ ամենամեծ պատվիրակությունը


Միացյալ Նահանգները կներկայացնի 230 մարզիկ, որոնցից 106-ն արդեն մասնակցել են օլիմպիական նախորդ խաղերին

Միացյալ Նահանգները Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու համար կուղարկի ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ իր ամենամեծ մարզական պատվիրակությունը:

ԱՄՆ-ի ազգային օլիմպիական կոմիտեի համաձայն, ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ 230 մարզիկ կներկայացնի Միացյալ Նահանգները ձմեռային բոլոր 15 մարզաձևերում:

Սոչիում փետրվարի 7-ից 23-ը կայանալիք օլիմպիական խաղերի մեկնող ամերիկյան պատվիրակության կազմում կընդգրկվի 105 կին և 125 տղամարդ, որոնցից 106-ն արդեն իսկ մասնակցել է, իսկ 99-ը՝ դարձել 2010 թվականին Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացված օլիմպիական խաղերի մեդալակիր:
XS
SM
MD
LG