Միացյալ Նահանգներում գալիք տարվանից կփոխվեն պետծառայողներին աշխատանքի ընդունելուց վերջիններիս հուսալիության ստուգումների կանոնները: Նման ստուգումներ անցկացնող մարմիններն առավել մեծ ուշադրության կարժանացնեն Ինտերնետում թեկնածուների ակտիվության:
ԱՄՆ-ի իշխանություններին նման փոփոխությունների կատարման, որոնք կարող են օրենսդրորեն ամրապնդվել արդեն գալիք տարվա ընթացքում, դրդել են վերջերս տեղի ունեցած իրադարձությունները, որոնց անմիջական մասնակից էին դարձել գաղտնի տեղեկություններին մուտք ունեցող անձինք՝ Էդվարդ Սնոուդենն ու Բրեդլի Մենինգը:
Ե՛վ Սնոուդենը, և՛ Մենինգն իրենց կողմից հետագայում ապագաղտնիացված գաղտնի տեղեկությունների հետ աշխատանքը մեկնարկելուց առաջ անցել էին հատուկ ստուգումներ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայք Ռոջերսի կարծիքով, ներկայում օգտագործվող ստուգումների համակարգը հնացել է:
«Նախատեսվում է ստեղծել առավել դինամիկ գործողությունների փաթեթ, քանի որ ներկայում գործող կանոնները փոփոխությունների գրեթե չէին ենթարկվել 1950-ական թվականներից», - ասել է Ռոջերսը՝ Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում անցկացված կլոր սեղանի ժամանակ:
Գաղտնի տեղեկություններին մուտքի իրավունք ստանալու ստուգման «կետերից» մեկով նախատեսված են հատուկ գործակալի այցելություններ և «հարցազրույցներ» թեկնածուի հարևանների հետ: Գործակալն բառացիորեն այցելում է թեկնածուի հարևաններին՝ հարցեր տալով նրա հուսալիության մասին:
«Մենք ցանկանում ենք հրաժարվել հարևաններին այցելելու գործելակերպից և նոր օրենքում արդեն ներառել առավել դինամիկ գործընթաց», - ասել է Ռոջերսը՝ հավելելով, որ այս գործընթացը կներառի սոցիալական ցանցերում դրսևորվող ակտիվությունը:
«Մենք կարող ենք դիմել նման գործողությունների. դրանց իրականացման համար մեծ փոփոխություններ անհրաժեշտ չեն, մեր տրամադրության տակ արդեն իսկ առկա են համապատասխան տեխնոլոգիաներ», - նշել է Ռոջերսը, որի կարծիքով սոցիալական ցանցերում ակտիվության ուսումնասիրությունը ապագայում թույլ կտա հայտնաբերել անհուսալի անձանց գործընթացի վաղ շրջանում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը մասնակցել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների անցկացումը կազմակերպելուն, օրերս հեռացվել էր աշխատանքից՝ «Twitter»-ի իր էջում Սպիտակ տան և ԱՄՆ-ի Կոնգրեսի պաշտոնյաների նկատմամբ խիստ քննադատական և «խայթող» հաղորդագրություններ հրապարակելու համար: