Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում աշխատանքից հեռացվել է հրթիռային երեք ռազմակայանի հրամանատարը


ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ Մայքլ Քեյրի (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ Մայքլ Քեյրի (արխիվային լուսանկար)

Պենտագոնի համաձայն, գեներալին պատշոնից հեռացնելու պատճառը «վստահության կորուստն է»

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ Մայքլ Քեյրին, որի հրամանատարության ներքո գտնվում են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեղակայման երեք ռազմակայան, կհեռացվի աշխատանքից՝ «վստահության կորստի պատճառով»:

Գեներալ Քեյրիին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 20-րդ բանակի հրամանատարի պաշտոնից հեռացնելու հստակ պատճառը դեռևս անհայտ է: Որոշ աղբյուրներ սակայն հայտնել են, թե Պենտագոնի նման որոշման համար հիմք է դարձել գեներալի կողմից դրսևորած վարքը «ժամանակավոր պաշտոնական առաջադրանքներից մեկի» ընթացքում, և որ այս միջադեպը կապված չէ գեներալի կողմից սեռական բնույթի որևէ զանցանքի հետ:

Գեներալ Քեյրիին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու մասին որոշում կայացրել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածային հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ջեյմս Կովալսկին:
XS
SM
MD
LG