Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող ԱՄՆ-ի հավաքականը նվաճել է ոսկե առաջին մեդալը:
Սեյջ Քոցենբուրգը օլիմպիական ոսկե մեդալ է նվաճել տղամարդկանց սնոուբորդի «սլոուփսթայլ»-ի մրցումներում:
Ամերիկացի մարզիկի հաղթանակից քիչ անց Նորվեգիայի հավաքականից Մարիտ Բյորգենը լավագույնն է ճանաչվել կանանց սկիատլոնում՝ նվաճելով ոսկե մեդալ:
Նորվեգիայի հավաքականն արդեն իսկ նվաճել է օլիմպիական երեք մեդալ՝ սկիատլոնում ոսկե մեդալ նվաճելուց բացի դառնալով արծաթե մեդալակիր սնոուբորդի մրցումներում, ինչպես նաև բրոնզե մեդալ սկիատլոնում:
Սոչի քաղաքում նախօրեին անցկացվել էր 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որով պաշտոնապես մեկնարկել է Ձմեռային օլիմպիադան:
Օլիմպիական խաղերի բացման արարողությունն անցկացվել էր այս նպատակով հատուկ կառուցված 40 հազար տեղ ունեցող «Ֆիշտ» մարզադաշտում, որտեղ շքերթով անցել էին 2014 թվականի ձմեռային օլիմպիադային մասնակից 88 պետությունների մարզիկները:
Բացման արարողությանը ներկա են գտնվել աշխարհի տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:
Ձմեռային այս օլիմպիական խաղերի բացման արարողությանը սակայն չէին մասնակցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Եվրամիության որոշ ղեկավարներ: