Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինայի դեմ պատժամիջոցների ընդունումը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Ուկրաինայում տիրող իրավիճակի սրման համար պատասխանատվությունը դնում է երկրի իշխանությունների վրա, որոնք քրեականացրել են բողոքի ցույցերի անցկացումը

ԱՄՆ-ի Սպիտակ տունը հորդորել է Ուկրաինայում ծավալված հակամարտության մասնակիցներին դադարեցնել բախումները և հանդես է եկել հետագա քայլերի քննարկման, այս թվում՝ հնարավոր պատժամիջոցների մասին հայտարարությամբ՝ ի պատասխան Կիևում ծավալված բռնությունների:

Այս հայտարարությամբ հանես է եկել ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Ուկրաինայում տիրող իրավիճակի սրման համար պատասխանատվությունը դնում է երկրի իշխանությունների վրա, որոնք քրեականացրել են բողոքի ցույցերի անցկացումը, ինչը, ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչի, հարված է հասցնում ժողովրդավարությունը:

Սպիտակ տունը պահանջում է Կիևից լուծում գտնել հակամարտությունը, ինչի համար պետք է քաղաքից դուրս բերել անվտանգության ուժերի հատուկ ստորաբաժանումները, դադարեցնել Հեյդենի կողմից «հակաժողովրդավարական» որակված՝ ցույցերի անցկացումը սահմանափակող օրենքները և երկխոսություն սկսել քաղաքական ընդդիմության հետ:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Հեյդենի համաձայն, բռնությունները չդադարեցնելու դեպքում Վաշինգտոնը կուսումնասիրի տարբեր քայլեր, այս թվում՝ պատժամիջոցները:

Այս ընթացքում, ըստ հաղորդագրությունների, Կիևում շարունակվում են նախօրեին ստեղծված բախումներն ընդդիմության և ոստիկանության միջև:

Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 100 մարդ, որոնցից շատերը տեղափոխվել են հիվանդանոց:
XS
SM
MD
LG