Մատչելի հղումներ

Առանց մուտքի վիզայի ռեժիմ՝ Թայվանի բնակիչների համար


Մուտքի արտոնագրային նման ռեժիմը թույլ է տալիս Թայվանից այցելուներին առանց վիզայի մուտք գործել ԱՄՆ և երկրում մնալ մինչև 90 օր

Միացյալ Նահանգների իշխանություններն առանց մուտքի վիզայի ռեժիմ են սահմանել երկիր այցելելու ցանկություն ունեցող Թայվանի քաղաքացիների համար:

Մուտքի արտոնագրային նման ռեժիմը թույլ է տալիս Թայվանից այցելուներին առանց վիզայի մուտք գործել Միացյալ Նահանգներ և երկրում մնալ մինչև 90 օր: Նման արտոնություն տրված է 36 պետությունների քաղաքացիներին:

Միացյալ Նահանգներ սակայն մուտքի վիզայի պահանջները չի թուլացրել Չինաստանի քաղաքացիների համար:

ԱՄՆ-ի Սպիտակ տակ և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներն այս քայլի մասին տարածված հայտարարության մեջ նշել են, որ մուտքի արտոնագրի ռեժիմի փոփոխության ծրագիրն իրականացվում է Միացյալ Նահանգների և Թայվանի միջև բարեկամական մոտ հարաբերությունների զարգացման շրջանակներում:

Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն ասել է, թե ակնկալում է Թայվանից այցելուների թվի ավելացում: Անցյալ տարի Միացյալ Նահանգներ այցելել է Թայվանի ավելի քան 200 հազար քաղաքացի:

Վաշինգտոնը պաշտոնապես ճանաչում է Պեկինի կառավարությունը, սակայն մոտ հարաբերություններ է պաշտպանում Թայվանի կառավարության և զենքի առաջատար մատակարարների հետ:
XS
SM
MD
LG