ԱՄՆ-ի Այդահո նահանգում ձերբակալված Ուզբեկստանի քաղաքացին ուրբաթ օրը կկանգնի Բոյս քաղաքի դատարանի առջև, որտեղ նրան կներկայացվեն Ուզբեկստանում ահաբեկչական կազմակերպության հետ կապեր և զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ դավադրության հետ առնչություն ունենալու մեղադրանքներ:
Դաշնային դատախազի գրասենյակից հայտնել են, որ 30-ամյա Ֆազլիդին Քուրբանովը ձերբակալվել է նախօրեին Բոյս քաղաքի հարավում գտնվող բնակելի համալիրում այն բանից հետո, երբ ատենակալների մեծ ժյուրին նրան երեք կետից բաղկացած մեղադրանքներ է ներկայացրել՝ Այդահո և Յուտա նահանգներում վերջինիս գործունեության հետաքննության շրջանակներում:
Քուրբանովին ներկայացված մեղադրանքներից են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը և ահաբեկիչներին նյութական օգնության տրամադրումը, ինչպես նաև նրա մոտ չգրանցված պայթուցիկ սարքի առկայությունը:
Յուտայի ատենակալների դաշնային մեծ ժյուրին բացի այդ մեղադրել է Քուրբանովին պայթուցիկ սարքերի, ռումբերի և զանգվածային ոչնչացման զենքի մասին տեղեկությունների տարածման մեջ:
Քուրբանովը տեղափոխվել է Այդահո նահանգի Ադա շրջանի կալանավայր: