Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ՄԱԿ-ում ստորագրել է զենքի առևտրի շուրջ միջազգային պայմանագիր


ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին «դեպի աշխարհում խաղաղության հաստատման զգալի քայլ» է անվանել Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագիրը

Միացյալ Նահանգները ստորագրել է սովորական սպառազինությունների ներկրումը, արտահանումն ու փոխանցումը կարգավորող և ունեղնիշային նշանակություն ունեցող միջազգային նոր պայմանագիր:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին ստորագրել է պայմանագիրը չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի գտնվող գլխավոր գրասենյակում անցկացված արարողության ժամանակ:

Արտգործնախարար Քերին «դեպի աշխարհում խաղաղության հաստատման զգալի քայլ» է անվանել Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագիրը:

Պայմանագիրը, որն ընդունվել է այս տարվա ապրիլին, սահմանում է հրասայլերից, ռազմանավերից և հարձակողական ուղղաթիռներից մինչև հրազենի և զենքի թեթև տեսակների վաճառքի վերաբերյալ միջազգային կանոններ:

Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագիրը, բացի այդ, արգելում է պայմանագրի կողմ հանդիսացող պետություններին զենք փոխանցել այն երկրներին, որտեղ իրականացվում են մարդու իրավունքների չարաշահումներ:

ԱՄՆ-ի արտգործնախարար Քերիի կողմից ստորագրված պայմանագիրը պետք է վավերացվի ԱՄՆ-ի Սենատի կողմից և կարող է դառնալ Միացյալ Նահանգների որոշ օրենսդիրների ընդդիմության պատճառը, որոնք կարծում են, որ նման պայմանագիրը կարող է խախտել զենք կրելու ամերիկացիների իրավունքը:

Միացյալ Նահանգները աշխարհում սովորական սպառազինության ամենամեծ արտահանողն է:
XS
SM
MD
LG