ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեք Լյուն և Ուկրաինայի նրա պաշտոնակից Օլեքսանդր Շլապակը Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունում երկուշաբթի օրն անցկացված արարողության ընթացքում ստորագրել են Ուկրաինային 1 միլիարդ դոլարի վարկային երաշխիքներ տրամադրելու մասին համաձայնագիրը:
Ուկրաինայի կառավարությանն այս երաշխիքները տրամադրվում են՝ ի լրումն մի քանի միլիարդ դոլար ծավալով օգնության և բարեփոխումների ծրագրի, որը ճգնաժամի առջև կանգնած այս երկրին տրամադրվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Լյուի համաձայն, այս համաձայնագիրը վերահաստատում է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ Ուկրաինայում կայունության հաստատման և ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելու հարցում:
Միացյալ Նահանգների կողմից վարկային երաշխիքների տրամադրումը, ըստ փորձագետների, հնարավորություն կտա Ուկրաինայի իշխանություններին օգտվել կապիտալի միջազգային շուկաների կողմից տրամադրվող ցածրարժեք վարկային միջոցներից, ինչը չափազանց կարևոր է տնտեսական անցման փուլում գտնվող այս երկրի տնտեսության համար:
Միացյալ Նահանգների Կոնգրեսը, ի պատասխան Ռուսաստանի կողմից Ղրիմի տարածաշրջանի բռնակցման, գրեթե միաձայն էր քվեարկել Ուկրաինային ֆինանսական օժանդակություն տրամադրելու փաթեթի, այդ թվում՝ Կիևի կառավարությանը մեկ միլիարդ դոլարի վարկային երաշխիքների տրամադրման օգտին: Կոնգրեսում երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջև անսովոր միասնականությունը թույլ էր տվել նաև ձայների մեծամասնությամբ ընդունել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների մասին որոշումը:
«Այ-Էյչ-Էս» խորհրդատվական ընկերության վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի խոսքով, եթե Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ դիմի ավելի խիստ տնտեսական պատժամիջոցների, ապա իրավիճակը շատ է լրջանալու:
«Պետք է ասեմ, որ կարճաժամկետում, մի գուցե, ավելի մեծ վնաս են կրելու անհատները: Սակայն միջին- կամ երկարաժամկետում այս առճակատումից վնաս է կրելու Ռուսաստանը», - ասել է Գևորգյանը:
Կան սակայն կարծիքներ, որ առճակատումը վնաս է հասցնելու նաև Եվրամիությանը՝ Ռուսաստանից բնական գազի առաքումներից դաշինքի կախվածության պատճառով:
Ուկրաինայի արևելյան շրջաններում այս ընթացքում չեն նկատվում ռուսաստանամետ ցուցարարների կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով ստեղծված լարված իրավիճակի նվազեցման նշաններ:
ԵԱՀԿ-ի նախագահ Դիդյե Բուրքհալթերը երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ Ուկրաինայի կառավարությունը կազմակերպելու է երկրի տարածաշրջանների ապակենտրոնացման ուղղված քննարկումներ:
«Մենք պատրաստ ենք դրան, և արդեն իսկ քննարկել ենք այս հարցը կառավարության հետ, որը պատրաստ է սերտորեն համագործակցել տարածաշրջանների հետ՝ կլոր սեղանների անհապաղ կազմակերպման միջոցով», - ասել է նա:
ԵԱՀԿ-ի դիտորդների գնահատմամբ, Ուկրաինայի արևելյան Խարկով, Լուգանսկ, Դոնեցկ և Սլավյանսկ քաղաքներում իրավիճակը խիստ լարված է մնում: Այս կապակցությամբ ԵԱՀԿ-ի նախագահ Բուրքհալթերը հորդորել է բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը և զերծ մնալ առճակատումից:
«Առկա են բազմաթիվ մարտահրավերներ, սակայն դրանք պետք է կարգավորել համապարփակ և համակարգված երկխոսության միջոցով», - ասել է Բուրքհալթերը` հորդորելով ԱՄՆ-ի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև հինգշաբթի օրը կայանալիք բանակցությունների բոլոր կողմերին «լուրջ քայլեր ձեռնարկել՝ երկխոսություն մեկնարկելու ուղղությամբ»:
Ուկրաինայում չդադարող ճգնաժամի հետևանքով Արևմուտքի և Ռուսաստանի միջև այժմ ստեղծվել է 1991 թվականին «Սառը պատերազմ»-ի ավարտից հետո հարաբերություններում ամենադժվարին իրավիճակը: Երկրի արևելքում տեղի ունեցած վերջին զարգացումներն առաջացնում են մտավախություններ այն մասին, որ Ուկրաինայում կարող է լայնածավալ քաղաքացիական պատերազմ ծավալվել: