Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ի ներկայացուցիչը չպետք է միջամտի Թուրքիայի ներքին գործերին»


Ֆրենսիս Ռիկարդոնե
Ֆրենսիս Ռիկարդոնե

Թուրքիայում խիստ քննադատության են ենթարկվել ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեի կողմից այս երկրում մամուլի ազատության վերաբերյալ մեկնաբանությունները:

Թուրքական մամուլի հաղորդագրության համաձայն, մի քանի պաշտոնյա խիստ բացասական են արձագանքել Ռիչարդոնեի կողմից չորեքշաբթի օրն արված հայտարարությանը, որի համաձայն Վաշինգտոնը փորձում է հասկանալ, թե ինչու, չնայած երկրում ազատ մամուլի օժանդակության քաղաքականությանը, Թուրքիայում լրագրողներ են ձերբակալվում:

Թուրք լրագրող Սոներ Յալջինն իր երեք գործընկերների հետ, այս շաբաթ ձերբակալվել է երկրի կառավարության դեմ խռովության փորձ կազմակերպելու մեղադրանքով:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության պաշտոնատար որոշ անձինք հայտարարել են, թե ԱՄՆ-ի դեսպանը չպետք է միջամտի Թուրքիայի ներքին գործերին:

XS
SM
MD
LG