ԱՄՆ-ի և Թուրքիայի Հանրապետության կառավարությունները ստորագրել են գիտության և տեխնոլոգիայի ոլորտում համագործակցության մասին պայմանագիր:
ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխանցմամբ, 1994 թվականին ստորագրված պայմանագիրը փոխարինող նոր պայմանագիրը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև գիտության ոլորտում համագործակցության հարուստ պատմության կարևոր փուլերից մեկն է:
Ինչպես նշել է նախագահ Օբաման 2009 թվականի ապրիլին Թուրքիա կատարած իր այցի ժամանակ, «...Թուրքիան և Միացյալ Նահանգները պետք է միասին աշխատեն և դիմադրեն մեր ժամանակների մարտահրավերները»:
Նախատեսվում է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի երկկողմ գիտական համագործակցության ոլորտները ներառելու են երկրաշարժերի վաղ նախազգուշացման և պատրաստվածության, շրջակա միջավայրի մասին գիտությունների, կլիմայի փոփոխության, այլընտրանքային էներգիայի, առողջապահության, հնագիտության, նյութաբանության և քիմիայի ոլորտները: