Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում պտտահողմերը բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել


Միացյալ Նահանգների կենտրոնական և հարավային մասերում ձևավորված փոթորկի համակարգը առաջացրել է մի քանի պտտահողմ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ

Միացյալ Նահանգների կենտրոնական և հարավային մասերում ձևավորված փոթորկի համակարգը առաջացրել է մի քանի պտտահողմ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ:

Օդերևութաբանների համաձայն, պտտահողմերի հարվածները կարող են շարունակվել նաև երկուշաբթի օրը՝ փոթորիկները դեպի արևելք տեղափոխվելու հետ մեկտեղ:

Պտտահողմերի պատճառով ամենամեծ վնասները կրել են Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքի արվարձանները, որտեղ եղանակային այս երևույթի պատճառով զոհվել է առնվազն 15 մարդ, ավերվել են բազմաթիվ տներ և մեքենաներ:

Պտտահողմերի ևս մեկ զոհի պատճառ են դարձել ԱՄՆ-ի կենտրոնական Օկլահոմա նահանգում:

Ֆիլիպիններում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և նշել, որ Միացյալ Նահանգների կառավարությունը օգնություն կցուցաբերի տուժածներին՝ իրենց տները վերակառուցելու և վնասը վերականգնելու հարցում:

Միացյալ Նահանգների օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է, որ երկուշաբթի օրը պտտահողմերով զուգակցվող ուժգին փոթորիկներ կարող են տեղի ունենալ ԱՄՆ-ի Լուիզիանա, Ալաբամա, Միսիսիպի և Թենեսի նահանգներում:
XS
SM
MD
LG