Միացյալ Նահանգներում ՁԻԱՀ-ի վիրուսով ծնված մի երեխայի, ըստ բժիշկների, հաջողվել է բուժել այս հիվանդությունից՝ կյանքի շատ վաղ շրջանում դեղային ստանդարտ թերապիա կիրառելու միջոցով:
ԱՄՆ-ի հարավային Միսիսիպի նահանգում ծնված երկամյա մի աղջիկ երեխա ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համար նախատեսված ստանդարտ երեք դեղերի կիրառմամբ բուժում է սկսել ստանալ ծնվելուց հետո արդեն 30 ժամ անց:
Բժիշկների համաձայն, երեխան «գործառութային տեսակետից» բուժված է, ինչը նշանակում է, որ ստանդարտ զննումների միջոցով վիրուսը չի հայտնաբերվել, և որ անհրաժեշտ չէ նման բուժում շարունակել մինչև կյանքի վերջ:
Այս դեպքն առաջինն է, երբ բժիշկներին հաջողվել է հասնել «գործառութային տեսակետից բուժման»:
Բժիշկների համաձայն, համոզվելու համար, որ բուժման այս եղանակը նույն ազդեցությունը կունենա այլ երեխաների վրա, դեռևս անհրաժեշտ է անցկացնել մի շարք ստուգումներ: Այս ուսումնասիրության արդյունքներն այնուամենայնիվ կարող են փոխել հիվանդությունը ձեռք բերելու բարձր վտանգի ենթարկվող նորածինների բուժման եղանակը և հնարավոր է, որ արդյունքում կստեղծվի երեխաների մոտ ՄԻԱՎ-ը բուժող դեղամիջոց:
Այս արդյունքների մասին հայտնել են ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում անցկացված Ռետրովիրուսների և օպորտունիստական վարակների համաժողովի ընթացքում: