Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ծխախոտային ընկերությունները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության


ԱՄՆ-ի ծխախոտային ընկերությունները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության
ԱՄՆ-ի ծխախոտային ընկերությունները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության

ԱՄՆ-ի գլխավոր չորս ծխախոտային ընկերություն դատական հայց են ներկայացրել ընդդեմ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության:

Ընկերությունների համաձայն, ծխախոտի տուփերի վրա պատկերներ պարունակող նախազգուշացնող պիտակներ փակցնելու պահանջը հակասահմանադրական է:

Ծխախոտային ընկերությունների համոզմամբ, նոր կանոնները խախտում են ազատ խոսքի իրենց իրավունքը:

«Լորիլարդ» ծխախոտային ընկերությունը ներկայացնող փաստաբանի խոսքերով, կառավարությունն ազատ է իրականացնելու ծխելու դեմ ուղղված պայքարը՝ օգտագործելով իրեն հարմար լեզուն և պատկերները, սակայն այն իրավունք չունի ստիպել ծխախոտի արտադրանքի օրինական վաճառք իրականացնողներին տարածել իր ուղերձը:

ԱՄՆ-ի սննդի և դեղամիջոցների վերահսկողության հարցերով վարչությունը դեռևս մեկնաբանություններ չի ներկայացրել դատական այս հայցի վերաբերյալ:

Այս տարվա հունիսին ԱՄՆ-ի սննդի և դեղամիջոցների վերահսկողության հարցերով վարչությունը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի ծխախոտի տուփերի վրա պետք է տեղադրվեն դագաղի մեջ պառկած դի, հիվանդ թոքեր և փտած ատամներ պատկերող նախազգուշական պիտակներ: Նոր պիտակներ տեղադրելու գործընթացը կմեկնարկի հաջորդ տարի:

ԱՄՆ-ի դաշնային կառավարության առողջապահության գծով պաշտոնատար անձանց համոզմամբ, նոր պիտակները շատ ավելի ճշգրիտ են ներկայացնում ծխախոտի վտանգները, քան պարզապես տպագիր նախազգուշացումը:

XS
SM
MD
LG