Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դաշնային կառավարութունը կհանդուրժի մարիխուանայի օգտագործման նահանգային նոր օրենքները


Նահանգները պետք է երաշխավորեն, որ մարիխուանան չընկնի դեռահասների ձեռքը, և որ հանցախմբերը չկարողանան եկամուտ ստանալ մարիխուանան դեռահասներին վաճառելու գործողություններից

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի համաձայն, այն չի նախատեսում վիճարկել մարիխուանայի ռեկռեացիոն և բժշկական նպատակներով օգտագործման մասին երկրի երկու նահանգներում ընդունված նոր օրենքները, եթե դրանք չխոչընդոտեն դաշնային օրինապահ առաջնահերթություններին:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կողմից տարածված ծրագրային հայտարարության մեջ ասված է, թե Կոլորադո և Վաշինգտոն նահանգներից ակնկալվում է «կարգավորող խիստ միջոցների ընդունում», որոնք կերաշխավորեն, որ մարիխուանան չընկնի դեռահասների ձեռքը, և որ հանցախմբերը չկարողանան եկամուտ ստանալ մարիխուանան դեռահասներին վաճառելու գործողություններից:

Պաշտոնյաների համաձայն, նոր ուղեցույցները կվերաբերեն մարիխուանայի օգտագործումն օրինականացնող բոլոր նահանգներին:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ծրագրային հայտարարությունը թուլացնում է շուրջ 75 տարի գործող՝ մարիխուանայի օգտագործման և տարածման համար քրեական պատժամիջոցներ նախատեսող դաշնային միասնական քաղաքականությունը: Այս քայլն ամրապնդում է մարիխուանայի օգտագործման ջատագովների, ներառյալ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում, զբաղեցրած դիրքորոշումն առ այն, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է դադարեցնել մեծահասակների քրեական հետապնդումը մարիխուանայի օգտագործման համար:

Կոլորադո և Վաշինգտոն նահանգներն այժմ թույլ են տալիս ռեկրեացիոն նպատակների համար օգտագործել մարիխուանայի փոքր քանակություններ՝ 2012 թվականին նահանգներում անցկացված քվեարկության ընթացքում այս քայլն ընտրողների հավանությանն արժանանալուց հետո:

Միացյալ Նահանգներում մարիխուանայի օգտագործումը թույլատրված է 18 նահանգնում և Կոլումբիայի շրջանում:
XS
SM
MD
LG