Միացյալ Նահանգները հայտնել է Ռուսաստանում ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության առաքելությունը ավարտելու մասին՝ այս երկրի կառավարության խնդրանքով:
ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը երեքշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ Ռուսատանի իշխանություններն անցյալ շաբաթ նամակ են հղել՝ ասելով, որ Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող օգնության անհրաժեշտություն այլևս չկա:
Արտգործնախարարության խոսնակ Նուլանդը չի քննադատել Կրեմլի քայլը, սակայն հույս է հայտնել, որ Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն աշխատանքն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերի շուրջ:
ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը աշխատել է Ռուսաստանում Խորհրդային Միության փլուզման ժամանակից, որի ընթացքում իրականացրել է ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի դեմ պայքարի, հաշմանդամների օգնության, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված աշխատանքներ:
Գործակալությունը աշխատանքներ է տարել նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի և քաղաքացիական հասարակության կառուցման ուղղությամբ:
Մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ-ը Ռուսաստանում իրականացված ծրագրերի վրա ծախսել է 2,7 միլիարդ դոլար, ևս 50 միլիոն դոլար նախատեսում էր ծախսել այս տարի: