Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման երախտապարտություն է հայտնել ազատության և ժողովրդավարության համար


Գոհաբանության օրվա կապակցությամբ ավանդական իր ուղերձում ԱՄՆ-ի նախագահը շնորհակալություն է հայտնել երկրի զինծառայողներին և նրանց ընտանիքներին՝ վերջիններիս կողմից կատարվող բոլոր զոհաբերությունների համար

Միացյալ Նահանգներում այսօր նշվում է Գոհաբանության օրը, որի կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել ուղերձով՝ երկրի անունից երախտապարտություն հայտնելով ազատության և ժողովրդավարության շնորհների համար:

Գոհաբանության օրվա կապակցությամբ ավանդական իր ուղերձում ԱՄՆ-ի նախագահը շնորհակալություն է հայտնել երկրի զինծառայողներին և նրանց ընտանիքներին՝ վերջիններիս կողմից կատարվող բոլոր զոհաբերությունների համար:

Իր ուղերձում նախագահ Օբաման հորդորել է համաքաղաքացիներին առավել կարեկցող երկիր դարձնել Միացյալ Նահանգները և առատաձեռն օգնություն տրամադրել աղքատներին:

Գոհաբանության օրը նախագահ Օբաման և իր ընտանիքի անդամները կմասնակցեն ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի չքավոր բնակիչներին տոնական ճաշի բաշխման արարողությանը:

Գոհաբանության օրվա արմատները տանում են 1621 թվականը, երբ այնտեղ, որտեղ այժմ գտնվում է Մասաչուսեթս նահանգը, Անգլիայից ժամանած նորաբնակները տոնել էին այս տոնը ամերիկյան հնդկացիների հետ միասին: Տեղաբնակներն ամերիկացիներին ցույց էին տվել, թե ինչպես նորաբնակների բնակավայրի շրջակայքում կարելի է զբաղվել գյուղատնտեսությամբ և սննդի համար նախատեսված կենդանիներ որսալ:

Ավելի քան մեկ դար անց՝ 1789 թվականին, Միացյալ Նահանգների առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնն պետական տոնի կարգավիճակ է շնորհել Գոհաբանության օրվան:

Նախագահ Օբաման նախօրեին անցկացրել է հնդկահավերին «ներում շնորհելու» արարողությունը: ԱՄՆ-ի Սպիտակ տանն անցկացված արարողության ժամանակ նախագահը «ներում է շնորհել» «Փոփքորն» և «Կարամել» անունները կրող երկու հնդկահավերին:

Գոհաբանության օրվա նախօրեին հնդկահավերի «ներման» արարողությունն առաջին անգամ անցկացրել է նախագահ Ջորջ Բուշ-ավագը 1989 թվականին:
XS
SM
MD
LG