Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում այսօր նշվում է Գոհաբանության օրը


ԱՄՆ-ում այսօր նշվում է Գոհաբանության օրը
ԱՄՆ-ում այսօր նշվում է Գոհաբանության օրը

ԱՄՆ-ում այսօր նշվում է Գոհաբանության օրը, որը Միացյալ Նահանգների ամենամեծ տոներից է:

Ժամանակակից Գոհաբանության օրվա արմատները տանում են 1621 թվականը, երբ այնտեղ, որտեղ այժմ գտնվում է Մասաչուսեթս նահանգը, Անգլիայից ժամանած նորաբնակները տոնել էին այս տոնը ամերիկյան հնդկացիների հետ միասին: Տեղաբնակներն ամերիկացիներին ցույց էին տվել, թե ինչպես նորաբնակների բնակավայրի շրջակայում կարելի է զբաղվել գյուղատնտեսությամբ և սննդի համար նախատեսված կենդանիներ որսալ;

1863 թվականին նախագահ Էբրահամ Լինքըլնը նոյեմբեր ամսվա վերջին յուրաքանչյուր հինգշաբթին Գոհունակության տոն է հռչակել:

Գոհունակության օրվա կապակցությամբ ամերիկացիների սեղանը սովորաբար զարդարում է տապակած հնդկահավը: Հնդկահավի ազգային դաշնության համաձայն, նոյեմբեր ամսվա ընթացքում Միացյալ Նահանգներում սպառվում է մոտ 45 միլիոն հնդկահավ:

Այս տոնի մեկ այլ ավանդույթներից է ընտանիքին և ընկերներից այցելությունը: Ամերիկայի ավտոմոբիլային ասոցիացիայի համաձայն, գալիք օրերի ընթացքում մոտ 42,5 միլիոն ամերիկացի ուղևորվելու է իր բնակավայրից առնվազն 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի վայր՝ հիմնականում մեքենայով:

XS
SM
MD
LG