Մատչելի հղումներ

Օբամայի վարչակազմը ցանկանում է արդիականացնել գաղտնալսման մասին օրենքները


Օբամայի վարչակազմը ցանկանում է արդիականացնել գաղտնալսման մասին օրենքները
Օբամայի վարչակազմը ցանկանում է արդիականացնել գաղտնալսման մասին օրենքները

Օբամայի վարչակազմի աշխատանքային խմբերից մեկը փորձում է արդիականացնել և խստացնել այն օրենքը, որը պարտադրելու է հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններին ապահովել իրենց մատուցած ծառայությունները գաղտնալսման հնարավորություններով:

«Նյու Յորք թայմս» օրաթերթը երեքշաբթի օրը հաղորդել է, որ ԱՄՆ-ի արդարադատության և առևտրի նախարարությունները, Հետաքննությունների դաշնային բյուրոն և պետական այլ գործակալություններ ցանկանում են ձեռք բերել իրավական միջոցներ, որոնք թույլ կտան պարտադրել ընկերություններին ապահովել նորագույն տեխնոլոգիաների հետախուզության համար հասանելիությունը:

Օրաթերթում հրապարակված հաշվետվությունում հղում է կատարվում նախկինում չբացահայտված երկու գործերի, որոնց կապակցությամբ հեռախոսային և լայնաշերտ ինտերնետային կապի ծառայություններ մատուցող ընկերությունները մի քանի ամիս շարունակ փորձել են համապատասխանեցնել իրենց համակարգերը քրեական կամ ահաբեկչության վերաբերյալ գործերով դատական որոշումների պահանջներին: Հաշվետվության համաձայն, գաղտնալսման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով ՀԴԲ-ն ընկերություններին տարեկան տրամադրում է 20 միլիոն դոլար:

Վարչակազմի այս նախաձեռնությունը ցույց է տալիս, թե զարգացող տեխնոլոգիաները որքան արագ կարող են առաջ անցնել գործող օրենսդրությունից:

«Նյու Յորք թայմս» օրաթերթը հաղորդում է, որ նախագահի վարչակազմը օրենքի նախագիծը Կոնգրեսին կներկայացնի հաջորդ տարի:

XS
SM
MD
LG