Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը դադարեցրել է Բանգլադեշին տրամադրվող առևտրային արտոնությունները


Բանգլադեշի տեքստիլային գործարաններից մեկի աշխատողները փորձարկում են որպես հրդեհի ժամանակ վթարային ելք օգտագործվող սանդուղքը (արխիվային լուսանկար)
Բանգլադեշի տեքստիլային գործարաններից մեկի աշխատողները փորձարկում են որպես հրդեհի ժամանակ վթարային ելք օգտագործվող սանդուղքը (արխիվային լուսանկար)

Օբամա. «Բանգլադեշը չի ձեռնարկում համապատասխան քայլեր՝ իր աշխատողներին միջազգային հանրության կողմից աշխատավորների ճանաչված իրավունքների ապահովման ուղղությամբ»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դադարեցրել է Բանգլադեշին տրամադրվող առևտրային արտոնությունները՝ այսպիսով խորհրդանշանակ քայլ կատարելով՝ արձագանքելով այդ երկրի տեքստիլային արդյունաբերության մեջ աշխատողների համար տիրող վտանգավոր պայմաններին:

«Որոշում եմ կայացրել այն մասին, որ Բանգլադեշի նկատմամբ նման միջոցներ ձեռնարկելը պատշաճ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրն չի ձեռնարկում համապատասխան քայլեր՝ իր աշխատողներին միջազգային հանրության կողմից աշխատավորների ճանաչված իրավունքների ապահովման ուղղությամբ», - ասել է նախագահ Օբաման:

Միացյալ Նահանգների կողմից ընդունված պատժամիջոցներն անմիջական ազդեցություն չեն գործի Բանգլադեշի կողմից Միացյալ Նահանգներ տեքստիլային ապրանքների բազմամիլիարդ ներմուծումների վրա:

Այս պատժամիջոցները սակայն կարող են ազդել Եվրոպական Միության կողմից նման գործողություններ ձեռնարկելու մասին որոշում կայացնելու վրա, ինչը շատ ավելի ուժեղ հարված կհասցնի Բանգլադեշին և այդ երկրի տեքստիլային արդյունաբերությանը:

Բանգլադեշը Նախապատվությունների ընդհանրական համակարգից դուրս հանելու հետևանքով կաճեն այդ երկրի կողմից Միացյալ Նահանգներ ներմուծվող բազմաթիվ ապրանքների, ներառյալ ծխախոտի, սպորտային ապրանքների, սպասքի, պլաստմասից արտադրված ապրանքների և չնչին քանակությամբ տեքստիլային ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային հարկերն ու տուրքերը:
XS
SM
MD
LG