Միացյալ Նահանգները դադարեցրել է Եգիպտոսին հիմնական զինատեսակների առաքումը՝ վկայակոչելով երկրում ներկայացուցչական կառավարության ստեղծման ուղղությամբ առաջընթացի բացակայությունը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի համաձայն, Միացյալ Նահանգները դադարեցրել է հարյուր միլիոնավոր դոլար ծավալով օդանավերի, հրասայլերի, հրթիռների և հարձակողական ուղղաթիռների առաքումը՝ մինչև Եգիպտոսում «չգրանցվի զգալի առաջընթաց՝ ուղղված ներկայացուցչական, ազատ և արդար ընտրությունների արդյունքում ժողովրդավարական եղանակով ընտրված քաղաքացիական կառավարության ձևավորումը»:
Նախագահ Օբաման, Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսիին այս տարվա հուլիսին տապալելու ժամանակից տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելուց հետո, որոշում է կայացրել նաև այս երկրի ժամանակավոր կառավարությանը տրամադրվելիք 260 միլիոն դոլարի օգնության հետաձգման մասին:
ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, Եգիպտոսին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող օգնության դադարեցման արդյունքում այս երկրում ներկայացուցչական կառավարություն անմիջապես չի ձևավորվի, սակայն նման որոշումը պարզ է դարձնում, որ «Միացյալ Նահանգների չի սատարի այն գործողությունները, որոնք հակառակ են ԱՄՆ-ի շահերին և սկզբունքներին»:
Միացյալ Նահանգները սակայն չի դադարեցրել Եգիպտոսին տրամադրվող օժանդակությունն ամբողջ ծավալով: Վաշինգտոնը կշարունակի սատարել այս ծրագրերը, որոնք անմիջապես նպաստում են Եգիպտոսի ժողովրդի բարեկեցությանը, ներառյալ առողջապահության, կրթության և մասնավոր ոլորտի զարգացման ոլորտներում:
ԱՄՆ-ը կշարունակի նաև ֆինանսավորել «կենսական կարևորություն ունեցող անվտանգության նպատակները», ներառյալ հակաահաբեկչական, միջուկային զենքի չտարածման, սահմանների անվտանգության ապահովության, Իսրայելի հետ անվտանգության, Սինայ թերակղզում անվտանգության ապահովության, ռազմական վերապատրաստման և ԱՄՆ-ում արտադրված ռազմական տեխնիկայի համար պահեստամասերի տրամադրման ծրագրերը: