Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հատուկ ստորաբաժանումների ծառայողներ է ուղարկում խորհրդային բլոկի նախկին պետություններ


Միացյալ Նահանգներն ուղարկում է լրացուցիչ մասնագետներ՝ նախապատրաստելու համար հատուկ ուժերի զինծառայողներ Մոսկվայի հնարավոր մտադրություններով անհանգստացած խորհրդային նախկին բլոկի պետություններում

Միացյալ Նահանգներն ուղարկում է լրացուցիչ մասնագետներ՝ նախապատրաստելու համար հատուկ ուժերի զինծառայողներ Մոսկվայի հնարավոր մտադրություններով անհանգստացած խորհրդային նախկին բլոկի պետություններում:

Լեհաստանում, Սլովակիայում և Բալթյան պետություններում դեռևս անցյալ ամսվա ընթացքում մեկնարկել էին խոշոր զորավարժություններ, որոնց մասնակցում է Միացյալ Նահանգների հատուկ ստորաբաժանումների մի քանի հարյուր ծառայող:

ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարության համաձայն, երկարաժամկետ ծրագրերը ներառում են հետագա զորավարժությունների անցկացումը, որոնց շրջանակներում Ռուսաստանի հարևանությամբ գտնվող ՆԱՏՕ-ի պետություններում նախատեսում է ապահովել Միացյալ Նահանգների էլիտար ստորաբաժանումների մոտ 100 զինծառայողի մշտական ներկայությունը, որոնց խմբերը միաժամանակ գործելու են մի քանի երկրում:

ԱՄՆ-ի զինուժի եվրոպական հրամանատարության համաձայն, Եվրոպայում հատուկ գործողությունների հրամանատարությունն ընդլայնել է ավելի վաղ ծրագրավորված զորավարժությունների մասշտաբներն Ուկրաինայում բռնությունների աճից հետո՝ Մոսկվային ևս մեկ անգամ հասկացնելու համար, որ Վաշինգտոնը պատրաստ է կանգնել իր դաշնակիցների կողքին:

«Մեր գործընկերների հետ իրենց տարածքում համատեղ զորավարժությունները միշտ են անցկացվել», - ասել է Եվրոպայում հատուկ գործողությունների հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Նիկ Ստերնբերգը՝ հավելելով. «Ի տարբերություն անցյալի, ուսումնական այս առաքելության շրջանակներում մենք ապահովելու ենք հատուկ ստորաբաժանումների ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան ճակատի երկայնքով»:

Եվրոպայում հատուկ գործողությունների հրամանատարության համաձայն, զորավարժությունների ընթացքում կատարվել են փողոցային մարտերի, դեսանտային կատերների, համակարգված պարաշյուտային վայէջքների և օդային հարվածների կիրառմամբ վարժություններ:
XS
SM
MD
LG