Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատը կքննարկի «Մագնիտսկիի ցուցակի» մասին օրինագիծը


ԱՄՆ-ի սենատոր Ջոն Քերի

ԱՄՆ-ի սենատոր, դեմոկրատ Ջոն Քերիի համաձայն, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման կդրվի 2009 թվականին բանտում փաստաբան Սերգեյ Մագնիտսկիի մահվան հետ առնչություն ունեցող Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը:

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող սենատոր Քերին հայտնել է, որ օրինագիծը քննարկման կներկայացնի օրենսդիրների աշխատանքում գարնանային ընդմիջումից հետո:

Օրինագծով նախատեսվում է սահմանել փաստաբան Մագնիտսկիի մահվան հետ առնչություն ունեցող Ռուսաստանի պաշտոնատար անձանց ԱՄՆ մուտքի արտոնագրերի տրամադրման արգելք և Միացյալ Նահանգներում նրանց պատկանող ակտիվների սառեցում:

Սերգեյ Մագնիտսկին եղել է «Heritage Capital» ներդրումային ընկերության իրավաբաններից մեկը, որը բանտարկվել էր` ընկերության ներկայացուցիչներին և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնյաներին խարդախությունների իրականացման մեջ մեղադրելուց հետո:

Ռուսաստանի իրավապաշտպանների կարծիքով, Մագնիտսկիի մահվան պատճառ է դարձել վերջինիս բանտում ծեծի ենթարկելու հանգամանքը:

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլի համաձայն, պատժամիջոցներ սահմանելու մասին հատուկ օրենքի ընդունման կարիքը չկա, քանի որ ԱՄՆ-ի իշխանություններն արդեն սահմանել են պատժամիջոցներ Մագնիտսկիի գործով առնչություն ունեցող պաշտոնյաների նկատմամբ:

XS
SM
MD
LG